29 ապրիլի 2003 - 19:57 AMT
ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Այսօրվա դրությամբ Հայաստանում չի գրանցվել ատիպիկ թոքաբորբի ոչ մի դեպք: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը: Համենայն դեպս, նրա խոսքերով, վիրուսի երկիր ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցներ: Այսպես, «Հայաստան» միջազգային օդանավակայանում եւ այլ վերահսկիչ անցակետերում սահմանված է սանիտարային վերահսկողություն, նախարարություններին եւ գերատեսչություններին առաջարկվել է սահմանափակել այցերն այն երկրներ, որտեղ արձանագրվել է համաճարակ եւ, համապատասխանաբար, սահմանափակել այդ երկրներից պատվիրակությունների այցը` մշակութային կամ բիզնես-միջոցառումենրի շրջանակներում: