«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմակերպում է նոր տեսակի «ԵՐԵՎԱՆ» ժամկետային ավանդի ընդունման ակցիա` նվիրված Էրեբունի-Երևանին:
Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով՝ 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով, տոկոսների վճարումը` ամեն ամիս, նվազագույն գումարը` 200 000 հազար ՀՀ դրամ:
«Երևան» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներից հինգ հաջողակները կշահեն 5 գրամանոց 999,9 հարգի ոսկու ձուլակտորներ:
Ակցիայի ընթացքում ավանդատուներին, առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, կտրամադրվեն VISA CLASSIC, MASTERCARD STANDART և WOMAN`S CARD /Հայաստանում նախադեպը չունեցող քարտ է` ուղղված միայն կանանց/: Իսկ, մեկ մլն. դրամ և ավելի ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA COLD, MASTERCARD GOLD` քարտային հաշվի սպասարկման վճարի 50 տոկոս զեղչով:
«Կոնվերս բանկը» պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:
«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են «Շանս», «Պրոգրես»,«Օրական», «Թոշակ» և «Բարեկեցիկ ապագա», ավելացման իրավունքով` «Կարաս», երեխաների անունով` կուտակային «Մանուկ» ավանդատեսակները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: