10 հոկտեմբերի 2011 - 14:55 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Shanghai Rolex Мasters մրցաշարի երկրորդ շրջան

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը wild card ստացավ Shanghai Rolex Мasters-ին մասնակցելու համար, դուրս եկավ մրցաշարի երկրորդ փուլ: Առաջին շրջանում նա հաղթեց Էռնեստ Գուլբիսին Լատվիայից՝ – 7:5, 6:4 հաշվով:

Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 32 րոպե: Այժմ Նալբանդյանն առաջատար է Գուլբիսի հետ անձնական դիմակայության առումով՝ 2: 0 հաշվով:

Shanghai Rolex Мasters-ի երկրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստի մրցակիցը կլինի գերմանացի Ֆլորիան Մայերը, որը հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: