«Մենք առաջարկում ենք Հայաստանում անցկացնել ամենամյա ֆինանսական համաժողով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ռուսաստանի հայերի միության» ու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ նրա, այդ ծրագիրն արդեն քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը ստացել է երկրի ղեկավարության աջակցությունը:
«Այս պահի դրությամբ մենք մշակում ենք ծրագիրը, և ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կրկին քննարկումներ կունենանք ՀՀ նախագահի հետ»,-ասել է նա: Արա Աբրահամյանը նշել է նաև, որ ՌՀՄ-ն մեծ հույսեր ունի, կապված ֆինանսական համաժողովի հետ, քանի որ համաժողովը պետք է ֆինանսական կենտրոն դառնա ողջ աշխարհի հայության համար: Նա նշել է նաև, որ առաջին շրջանում ՌՀՄ-ն և Համաշխարհային հայկական կոնգրեսը կֆինանսավորեն ծրագիրը, որպեսզի այն կայանա որպես կառույց: Ես անձամբ որպես գործարար մեծ հույսեր եմ կապում այդ համաժողովի հետ»,-ասել է նա: