Իռլանդիայի հավաքականի պաշտպան Շոն Սենթ-Լեջերը խոստովանել է, որ Հայաստանի հետ խաղին գնում են նույն տրամադրվածությամբ, ինչ մյուս խաղերին:
«Մենք դաշտ ենք դուրս գալու հանուն հաղթանակի, մենք այնպիսի հարձակվողներ ունենք, որոնք ի զորու են որոշել խաղի ելքը»,- Սենթ-Լեջերի խոսքերն է մեջբերում Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Ըստ իռլանդացու, Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի, որն արագաշարժ է ու լավ է վերահսկում գնդակը: «Ես հայերի հետ առաջին խաղում զգացի, թե որքան ուժեղ են նրանց հարձակվողները: Հայաստանը հեշտությամբ է օգտագործում իր պահերը, սակայն, հուսով եմ, որ երեքշաբթի մենք կկարողանանք կասեցնել նրանց»:
Եվրապոյի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը Իռլանդիայի ու Հայաստանի միջև տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Դուբլինում: