Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը հանդես է եկել իր երկրում Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն, այդ մասին ասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ավստրիայի նախագահի տիկնոջ՝ Մարգիտ Ֆիշերի հետ հանդիպմանը: Փաշազադեն հայտարրել է, որ բարձր է գնահատում Ավստրիայի ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու նախաձեռնությունը: