Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Ներսիսյանը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: