13 հոկտեմբերի 2011 - 10:41 AMT
Երևանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած է 19-ամյա մի զինծառայող

ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով այժմ Երևանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած է 19-ամյա մի զինծառայող: Այս գործով, ինչպես փոխանցում է «Ժամանակը», դեռ որևէ մեկը չի ձերբակալվել: Նախնական տեղեկություններով, զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը,. բռնության ու ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Թերթի փոխանցմամբ, այդ զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք ազատության մեջ են: