Samsung ընկերության հեռուստածրագրերը շարունակում են աճել և մեծ ճանաչվածություն ձեռք բերել։ Ընկերության պաշտոնական բլոգը հայտնում է, որ այսօր Samsung TV ծրագրերի խանութը գրանցել է ավելի քան 11 միլիոն ընդհանուր ներբեռնումների քանակ, ինչը նշանակում է, որ ամեն օր օնլայն խանութի ծրագրերից ներբեռնում են 50 000 անգամ։
Մայիս ամսին այս թիվը կազմում էր 5 միլիոն, փաստորեն ընդամենը 5 ամսում այս թիվը աճել է 100%-ով։ Իսկ սեպտեմբերին այս թիվը կազմում էր արդեն 10 միլիոն։
Օնալյն տեսածրագրերը ամենաշատն են ներբեռնում։ YouTube-ի ծրագիրը ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում Samsung օնլայն խանութում շարունակում է առաջատարը մնալ տեսածրագրերի ցուցակում նեռբեռնումների քանակով։
Samsung-ն առաջինն էր աշխարհում, որ ներկայացրեց հեռուստածրագրերի օնլայն խանութ 2010-ի փետրվարին իր սմարթ հեռուստացույցների համար։