Ֆիննական Nokia ընկերությոնը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ Nokia 603-ը, որն աշխատելու է Nokia-ի Symbian Belle օպերացիոն համակարգով և ունի 3,5 դյույմ էկրան, հայտնում է Nokia-ի պաշտոնական բլոգը։
Symbian Belle –ի ինտերֆեյսը ժամանակակից է, որն առաջարկում է 6 աշխատանքային սեղան։ Սմարթֆոնը հագեցած է 1 GHz պրոցեսորով և 7 ժամ խոսելաժամանակով։ Այն կշռում է 106.9 գրամ, ունի Bluetooth 3.0, WiFi ցանցին միանալու հնարավորություն և առաջարկում է մինչև 16 միլիոն գունային գամմա։
Nokia 603-ն ունի ետևի 5 մեգապիքսել ֆոտոխցիկ թվային zoom-ում։ Այն հանդիսանում է Nokia-ի արտադրած 7-րդ հեռախոսը, որն ունի NFC տեխնոլոգիա (near-field communications)։ Հեռախոսը թողարկվելու է սև և սպիտակ, սակայն ունենալու է նաև 6 գույնի ալտերնատիվ պատյաններ։
Հեռախոսը նախատեսվում է վաճառքի հանել 2011-ի 4-րդ եռամսյակում և ենթադրվում է, որ այն կարժենա մոտ 200 եվրո։