Մոտ ապագայում LG ընկերության կողմից թողարկվող սմարթֆոնի նկարները հայտնվել են ինտերնետում։ Սմարթֆոնը կոչվում է Doubleplay, նկարներում երևում է, որ այն ունի երկու էկրան և QWERTY ստեղնաշար։ Այս մասին գրում է CNET-ը։
Հեռախոսը LG-ն նախատեսում է ներկայացնել և թողարել նոյեմբեր ամսվա սկզբում ևս 4 Android սմարթֆոնների հետ միաժամանակ։
Բացի դրանից հայտնի է նաև, որ այն կարժենա մոտ 150 դոլար և ունենալու է 4G: Այլ մանրամասներ սմարթֆոնի մասին հայտնի չեն։