Հոկտեմբերի 13-ին Աջափնյակ համայնքի Շինարարների 10 հասցեում տեղի ունեցավ թիվ 0038 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես հաղորդում է ազգային փոստային օպերատորի մամլո ծառայությունը, արարողությանը ներկա էին Աջափնյակի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև թաղամասի բնակիչներ:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունը հայտարարել է «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի գործարկման մասին, որով նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում (12), այնպես էլ` հանրապետության մարզերում (38): Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:
Ծրագիրը նախատեսվում է ինչպես թարմացնել բաժանմունքների արտաքին տեսքը, այնպես էլ տեխնիկական վերազինման մասին հոգալ և ժամանակակից ենթակառուցվածքներ ներդնել: Բոլոր վերանորոգված բաժանմունքներում, բացի ավանդական և ոչ ավանդական փոստային ծառայություններից, կմատուցվեն նաև ֆինանսական և կոմերցիոն ամենատարբեր ծառայություններ: Այցելուներին կառաջարկվեն նաև Ինտերնետ կապի, պատճենահանման, տպագրման և ֆաքսի ծառայություններ: