17 հոկտեմբերի 2011 - 12:04 AMT
ԱՄՆ-ն առաջարկել է միջազգային ուժեր տեղակայել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքում

ԱՄՆ սենատորներն առաջարկել են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայել միջազգային ուժեր, հաղորդում է «Ռոսբալտը»` մեջբերելով Վրաստանի հարցով Վաշինգտոնի աշխատանքային խմբի զեկույցը:

«Հետագա դիվանագիտական առաջխաղացման շրջանակներում ԱՄՆ-ը պետք է իր դաշնակիցների հետ հստակ տեսակետ մշակի անվտանգության ոլորտում իրավիճակի նկատմամբ հրադադարի մասին համաձայնագրի լիարժեք կատարման առումով, այն է` Աբխազիայից և Հարավային Օսեթիայից դուրս են բերվում լրացուցիչ ռուսկան զորքերը և սահմանապահները, իսկ անվտանգությունն ապահովվում է չեզոք միջազգային ուժերի ներկայությամբ, որոնք սերտորեն համագործակցում են տեղի իշխանությունների հետ»,- ասվում է փաստաթղթի տեքստում:

Սենատորները խորհուրդ են տվել նաև ուժեղացնել Վրաստանում ԱՄՆ ներկայությունը: