Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «քննարկել ԱՄՆ մեղադրանքները» Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Ըստ Սալեհիի, Իրանը պատրաստ է ուշադիր ուսումնասիրել առկա տեղեկատվությունը, նույնիսկ եթե իրանական կողմի մեղսակցության մասին տեղեկությունները կեղծված են: Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թեհրանը պաշտոնական հարցում է հղել Վաշինգտոնին գործի քննության արդյունքները ներկայացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ Իրանը կտրականապես մերժում էր իր պաշտոնյաների մեղսակցության հնարավորությունը դիվանագետի սպանությանը: Ավելին, հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաին բողոք էր ներկայացրել Պան Գի Մունին ԱՄՆ-ի դեմ: Ըստ դիվանագետի, Իրանի մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և դրանով իսկ ԱՄՆ կառավարությունը փորձում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը ԱՄՆ ներքին խնդիրներից: Բացի այդ, Հազաին հայտարարել է, որ ԱՄՆ ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: