29 օգոստոսի 2000 - 21:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 28-ին Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը` էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ մեկնել է Իրան: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են Հայաստանի Էներգետիկայի նախարարությունից:
Այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գերատեսչությունների համար փոխշահավետ հետքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ըստ ամենայնի, այցի ընթացքում հիմնականում կքննարկվի Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագիծը: Գազատարի շինարարությունը հիշատակվում է էներգետիկայի բնագավառում Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրների ցանկում, որը հրապարակվել էր օգոստոսի կեսերին: Տվյալ փաստաթղթի համաձայն` գազատարի շինարարությւոնը նախատեսվում է սկսել 2001 թվականին: --0--