29 օգոստոսի 2000 - 18:08 AMT
ԼՂՀ-ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՍՏԵՂԾՄԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության կառավարության հրավերով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը` արտգործնախարարի տեղակալ Աշոտ Գուլյանի գլխավորությամբ, կմասնակցի Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության ստեղծման 10-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններին: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հոբելյանական տոնակատարությունները կկայանան օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը Տիրասպոլ քաղաքում: --0--