28 ապրիլի 2003 - 22:30 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընթացիկ տարվա օգոստոսին Գերմանիան մտադիր է ռազմական ոլորտում համագործակցության շուրջ պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում եւ Ադրբեջանում Գերմանիայի ռազմական կցորդ (նստավայրը Մոսկվայում), գեներալ-գնդապետ Պետեր Շաֆրանեկը: Նրա խոսքերով, հայ-գերմանական ռազմական համագործակցության հիմնական ոլորտներ կարող դառնալ, մասնավորապես, սպառազինությունների վերահսկաման ոլորտը, ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերի սպայակազմի վերապատրաստումը` խաղաղապահ ուժերում ներգրավելու նպատակով: Պ.Շաֆրանեկի խոսքերով, Գերմանիան մեծ աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական նշանակություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին, այդ թվում` նաեւ Հայաստանին: Նա նշել է, որ կես տարի առաջ Ադրբեջանը դիմել էր Գերմանիային երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունն ամրապնդելու խնդրանքով: Հայաստանն առայժմ նման խնդրանքով չի դիմել: Սակայն, քանի որ ի սկզբանե Գերմանիայի կառավարությունը որոշում էր կայացրել երկու երկրների հետ հավասար հարաբերությունների եւ համանման դիրքորոշման վերաբերյալ, որոշվելէ ամրապնդել ռազմաքաղաքական համագործակցությունը նաեւ Հայաստանի հետ, նշել է նա: Երեւանը նույնպես ողջունել է հայ-գերմանական համագործակցության ամրապնդումը, ինչը հաստատել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: