19 հոկտեմբերի 2011 - 16:09 AMT
Երևանում ընթանում է Հայաստանի թենիսի պատանեկան առաջնությունը

«Օրանժ Թենիս» ակումբում ընթանում է Հայաստանի թենիսի առաջնությունը: Այս շաբաթ անցկացվում են կանանց և տղամարդկանց խաղերը, հաջորդ շաբաթ ելույթ են ունենալու մինչև 10,12,14,16 տարիքային խմբերը:

ՀՀ առաջնությունն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Հայաստանի առաջնության հաղթողները (1-3-րդ տեղերը զբաղեցրածները) հնարավորություն են ստանում դիմելու «Սպորտի վարպետ» կոչմանն արժանանալու համար: