28 ապրիլի 2003 - 20:28 AMT
ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՄԻԽԱԻԼ ՄԻՆԱՍԲԵԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻ
Մոսկվացի հայտնի գիտնական եւ հասարակական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխաիլ Մինասբեկյանին շնորհվել է այդ ակադեմիայի «Ի փառս եւ ի օգուտ Հայրենիքի» ոսկե մեդալը: Այդ պարգեւին նա արժանացել է ուղիղ գործող շարժիչի եւ գազատուրբինային ագրեգատների ջերմաստիճանային դաշտերի ուսումնասիրման եւ հաշվարկման համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, դա տեխնիկական գիտությունների դոկտոր Մ. Մինասբեկյանի առաջին պարգեւը չէ: Ավելի վաղ նա պարգեւատրվել է «Գիտության եւ արվեստների ասպետ» պատվավոր կոչումով եւ նշանով: