19 հոկտեմբերի 2011 - 18:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արտակ Մարտիրոսյան. Հայ խաղաղապահները Կոսովոյում ոչ մի խնդիր չունեն

«Ցանկանում եմ հավաստիացնել ողջ Հայաստանին, որ Կոսովոյում հայ խաղաղապահները ոչ մի խնդիր չունեն»,- Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարի Շարիֆ հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Կոսովոյում ծառայող խաղաղապահ Արտակ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, հայ խաղաղապահներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Նա նաև նշել է, որ թե հունական կողմը, թե այլ խաղաղապահները բոլոր հարցերում աջակցում են հայ խաղաղապահներին։ Այդ առումով Արտակ Մարտիրոսյանը նշել է, որ վերջերս դեպք է տեղի ունեցել, երբ հայ խաղաղապահների մոտ խնդիրներ են առաջացել, և հունական կողմը օգնության է հասել։

Իր հերթին, լեյտենանտ Գարուշ Նահապետյանն ասել է, որ հայ խաղաղապահները հաճույքով են անցնում ծառայությունը և իրենց առաքելության ընթացքում ցանկանում են Հայաստանը լավագույնս ներկայացնել։

ՖՈՏՈՇԱՐՔ