Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղը։ Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով զիջեց Սերբիայի հավաքականին։ 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Նաիրի Մինասյանը, բայց սերբերին Նիկոլի Իվանովիչի ջանքերով հաջողվեց ընդմիջումից առաջ հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբին Իվանովիչը կրկին գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 2։1:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի հավաքականը խաղալու է Լիտվայի հետ: