20 հոկտեմբերի 2011 - 13:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Սարգսյան. 2011-ի 9 ամիսների արդյունքով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 5 տոկոս

2011-ի առաջին 9 ամիսների արդյունքով Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով ՀՀ կառավարության այսօրվա նիստը։ «Դա բավական դրական տեղաշարժ է»,- ասել է նա։

Ինչպես հաղորդել է վարչապետը, նշված շրջանում աճ արձանագրվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, սակայն դեռևս անկում կա շինարարության ոլորտում։ «Չնայած այդ անկմանը, մեր գնահատականներով, 9 ամիսների արդյունքով մենք ունենք 5-տոկոսանոց տնտեսական աճ»,- ասել է վարչապետը։

2011-ի սեպտեմբերի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010-ի սեպտեմբերի համեմատ ավելացել է 9 տոկոսով։ Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճն ամսական կտրվածքով կազմել է 17 տոկոս։

ՖՈՏՈՇԱՐՔ