20 հոկտեմբերի 2011 - 15:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ալեքս Սարդարը եվրաինտերգրման մասին. Ադրբեջանում չկա հասարակական զգայունաություն

Քաղաքացիական հասարակության ակտիվ ընդգրկումը եվրաինտեգրացման գործընթացում «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների պակասող բաղադրիչն է։ Նման կարծիք է հայտնել Counterpart International-ի քաղաքացիական հասարակության հարցերով փոխնախագահ Ալեքս Սարդարը Երևանում «Եվրոպական շարժում» համաժողովում իր ելույթի ընթացքում։

«Արևելյան գործընկերությունը» մարտահրավեր է նետել անդամ երկրների քաղաքացիական հասարակություններին։ «Քաղաքացիական հասարակության դերի ակտիվացման գործընթացը պետք է գտնվի «պետական հսկողության տակ» տարբեր ՀԿ-ներին աջակցելու տեսանկյունից»,- ասել է Սարդարը։

Այդ համատեքստում նա անդրադարձել է որոշ երկրների, մասնավորապես, Բելառուսին և Ադրբեջանին։ «Ադրբեջանում բացակայում է հասարակական զգայունաությունը»,- ասել է նա և հավելել, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Բելառուսում գործում է խիստ վերահսկողություն ՀԿ-ների գործունեության նկատմամբ։

ՖՈՏՈՇԱՐՔ