Facebook-ի իր էջում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել է, որ UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, որը նա ստացել է հոկտեմբերի 11-ին Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ։
Այսպիսով, Բերեզովսկին բաց կթողնի հավաքականի մեկ պաշտոնական հանդիպում։
Ավելի վաղ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր UEFA՝ խնդրելով վերանայել Հայաստան-Իռլանդիա խաղի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի որոշումը, որը հանդիպման 26-րդ րոպեին հեռացրել էր Բերեզովսկուն տուգանայինի սահմաններից դուրս ձեռքով խաղալու համար, սակայն գնդակը դիպել էր դարպասապահի կրծքին։