20 հոկտեմբերի 2011 - 22:50 AMT
ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել Վարդգես Գասպարին, ով ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ

Բանակում մահացած զինվորների ծնողների Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության քննչական բաժին եւ ապօրինաբար ձերբակալվել:

«Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով, որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ»,- նշվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ են գործել նրա դեմ։