21 հոկտեմբերի 2011 - 10:57 AMT
Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել АТР մրցաշարի քառորդ եզրափակիչ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն առանց խնդիրների դուրս է եկել Ստոկհոլմում ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ ջախջախիչ պարտության մատնելով Իվան Դոդիգին։ Նալբանդյանը հաղթել է ընդամենը 58 րոպեում 6։1, 6։1 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն։

Նալբանդյանը երկրորդ հաղթանակն է տարել Դոդիգի հետ պաշտոնական խաղերում։

Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը խաղալու է ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ։

Անձնական հանդիպումներում Նալբանդյանը 2։0 հաշվով առաջատար է։