Հոկտեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.050 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 378 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 378 դրամ:
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377.98 դրամ` հոկտեմբերի 20-ի համեմատ ավելանալով 0.07 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519.76 դրամ` ավելանալով 1.04 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.03 կետով` կազմելով 12.06 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: