ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պետական համալսարանի ռեկտոր ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ստեփան Բերիլին և նույն համալսարանի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Միխայիլ Կուշակովին:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրեց արցախյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի առկա իրողությունները, անդրադարձավ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը:
Հանդիպման ընթացքում շոշափվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: