Հոկտեմբերի18-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Երիտասարդական էքսպրես ցանցի գլխավոր ասամբլեան ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ ամաբլեային մասնակցել են 30 երիտասարդներ ԵԽ 15 երկրներից։
«Կայացան բյուրոյի ընտրություններ և ընտրվեցին 6 երկրներ, կազմակերպություններ, որոնք ներկայացված կլինեն բյուրոյում։ Հայաստանը այդ 6-ի թվում է և բյուրոյում ունի ներկայացուցիչ»,- մանրամասնեց բանախոսը՝ նշելով, որ Հայաստանի ներկայացուցիչը հենց ինքն է։
Միջազգային երիտասարդական այս կառույցը սերտ հարաբերությունների մեջ է Եվրախորհուրդի հետ, և Մխիթարյանի խոսքով, սա հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդների ձայնը լսելի դարձնել ԵԽ-ում։