23 հոկտեմբերի 2011 - 16:56 AMT
Հայաստանում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: