Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանին` Ցխինվալի շրջանի Իկոթի կետում, պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ զոհվել է, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը` հղում կատարելով հանրապետության դատախազության աղբյուրին:
Պայթյունի պատճառ է դարձել ականը, որը, նախնական վարկածի համաձայն, կարող է տեղադրված լինել 2008թ. օգոստոսյան իրադարձությունների ժամանակ:
Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ հանգամանքները պարզելու նպատակով դեպքի վայր են մեկնել սակրավորներ և հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: