24 հոկտեմբերի 2011 - 13:55 AMT
Human Rights Watch-ը պահանջում է հետաքննել Քադդաֆիի կողմնակիցների մահը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նկատել է Մուամար Քադդաֆիի 53 ենթադրվող կողմնակիցների մարմիններ, որոնց անցյալ շաբաթ գնդակահարել են Սիրտ քաղաքի հյուրանոցում, հաղորդում է Al Jazeera-ն։

Իրավապաշտպանները կոչ են անում Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդին անհապաղ հետաքննել Քադդաֆիի կողմնակիցների մահը և դատել մեղավորներին, գրում է gazeta.ru-ն։

Նախօրեին ԺԱԽ-ը Լիբիան հռչակել է Մուամար Քադդաֆիի ռեժիմից ազատագրված։