ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 30-ը, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» սակագնային պլանին 1 տարով բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդները «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը նախկին 10 000 դրամի փոխարեն կարող են ստանալ անվճար:
«ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմն ապահովում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5.76 Մբիթ/վրկ արագություն: