25 հոկտեմբերի 2011 - 09:15 AMT
Քիմ Քարդաշյանը կխաղա Թայլեր Փերիի նոր ֆիլմո՞ւմ

Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանն անցել է հայտնի ռեժիսոր Թայլեր Փերիի «Ամուսնական խորհրդատու» (The Marriage Counselor) նոր ֆիլմում դերի համար քաստինգը: Ինչպես հաղորդում է Deadline.com-ը, ֆիլմը, որի նկարահանումները կսկսվեն այս շաբաթ Ատլանտայում, հիմնված է Փերիի համանուն թատերական բեմադրության վրա: Կինոնկարը պատմում է ամուսնական խորհրդատու Ջուդիթի մասին (որի դերը կատարելու է դերասանուհի Ջուրնի Սմոլեթը), որը հաջողակ է իր աշխատանքում, սակայն տուժում է սեփական ամուսնական կյանքում:

Քարդաշյանը կատարելու է գլխավոր հերոսուհու գործընկերուհու դերը և փրկելու է իր ընկերուհու ընտանեկան հարաբերությունները:

Հարկ է նշել, որ Քիմն իր Twitter-ում արդեն հաստատել է, որ ստացել է դերը հայտնի ռեժիսորի ֆիլմում: