25 հոկտեմբերի 2011 - 09:31 AMT
Կոմկուսն առաջարկում է Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերում նշել ազգությունը

ՌԴ Կոմունիստական կուսակցությունն առաջարկում է Ռուսաստանի Սահմանադրությունում ամրագրել ռուս ժողովրդի պետականաստեղծ կարգավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերի մեջ նշել ազգությունը։ «Արմատական խնդիրը ռուս ժողովրդի պետականաստեղծ կարգավիճակն է։ Մենք որոշակի սահմանադրական հակասություններ ունենք, երբ դա ներկայացված չէ գործող Սահմանադրությունում»,- ասել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը։

Պետք է նշել, որ փորձագետների կանխատեսումներով և կարծիով Կոմկուսն ապագա պետդումայում դառնալու է ընդդիմադիր խմբակցություն։