25 հոկտեմբերի 2011 - 13:58 AMT
Մուամար Քադդաֆիին այնուամենայնիվ հանձնեցին հողին

Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ներկայացուցիչները երեքշաբթի օրը լուսաբացին գաղտնի վայրում հողին են հանձնել գնդապետ Մուամար Քադդաֆիի դին, հաղորդում է BBC-ն։ Գնդապետի հետ միասին հողին են հանձնվել նրա որդի Մութասիմը, ինչպես նաև ավագ օգնականը։

Հոկտեմբերի 20-ին ԺԱԽ-ը հայտարարել է Քադդաֆիի կողմնակիցների վերջին քաղաքը՝ Սիրտը գրավելու և գնդապետի մահվան մասին։