25 հոկտեմբերի 2011 - 18:47 AMT
Հայաստանում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 24-ին մեկնարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ռուսական կողմից գլխավորում է ռազմատեխնիկական հագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, իսկ հայկական կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Նիստի աշխատանքներն ավարտվելու են հոկտեմբերի 28-ին: