26 հոկտեմբերի 2011 - 14:24 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է բջջային հեռախոսացանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 2011-ի հոկտեմբերից մինչև 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս և ստանալիս, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատև դժվարություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: