27 հոկտեմբերի 2011 - 14:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռիչարդ Կիրակոսյան. Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա

Պուտինի վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է տարածաշրջանային հարցերով հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ «Մեդվեդևի համեմատ Պուտինը միշտ որոշ չափով հեռու է պահել իրեն հակամարտության կողմերից։ Չեմ կարծում, որ վերադառնալուց հետո նա Մեդվեդևի նման Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

Այդ առումով Կիրակոսյանը նշել է, որ վերջերս Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցելությունը բավական արդյունավետ էր և դրական։ «Ես սովորաբար քննադատաբար եմ մոտենում հայ-ռուսական հարաբերություններին, սակայն այս անգամ կողմերն անդրադարձել են կոնկրետ հարցերի»,- ասել է նա։

ՖՈՏՈՇԱՐՔ