28 հոկտեմբերի 2011 - 09:23 AMT
Երևանում կբացվի Դարյա Բոչկովսկայայի «Անուրջներ» վիտրաժների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 28-ին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում ժամը 18։00-ին կկայանա ռուս երիտասարդ ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայայի «Անուրջներ» վիտրաժների ցուցահանդեսը։

Ցուցադրությանը ներկայացված են ավելի քան 20 աշխատանքներ, որոնք գրավում են իրենց կոլորիտով, դինամիկայով, ներքին ազատությամբ և հեղինակի հարուստ երևակայությամբ։ Ցուցահանդեսը լրացնում են Հայաստանի վարպետուհի Վիկտորիա Ռայվուշի տիկնիկները։

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը։