29 հոկտեմբերի 2011 - 10:47 AMT
Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԳԱՏԷ-ին օբյեկտներից մեկում տեսչական ստուգման հարցում

Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԳԱՏԷ-ին օբյետկտներից մեկում տեսչական ստուգման հարցում: Նման հաղորդագրություն է տարածել Associated Press-ը:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչնեին, որ նրանց հետաքրքրող օբյեկտը միջուկային չէ՝ հավելելով, որ դա զինված ուժերին պատկանող շենքերից մեկն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ն 2008թ. փորձում է մանրամասն տեղեկատվություն ստանալ այսպես կոչված փակ սիրիական միջուկային ծրագրի վերաբերյալ: Ըստ գործակալության, 2007թ. իսրայելական ռազմա-օդային ուժերը ոչնչացրեցին ռեակտորը, որի աշխատանքները Դամասկոսն արդեն գրեթե ավարտվել էր: Ըստ որոշ տվյալների, Սիրիայի տարածքում մնացել են այլ միջուկային օբյեկտներ, սակայն դեռևս հավաստի ապացույցներ չկան: Միևույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին: