Բարաք Օբամայի վարչակազմն ավարտել է խորհրդակցությունները ԱՄՆ Կոնգրեսի հետ Թուրքիա «Սուպերկոբրա» տիպի երեք մարտական ուղղաթիռներ առաքելու մասին: Ըստ CNN հաղորդագրության, չնայած Թուրքիայի համառությանը Կիպրոսի և գազի հանքավայրերի հարցում ու ԱՄՆ մեկ այլ դաշնակցի՝ Իսրայելի հանդեպ թշնամական վերաբերմունքին, Կոնգրեսը հաստատել է Թուրքիային մարտական մեքենաների վաճառքի փաստը, որոնք հարկավոր են Անկարային քուրդ գրոհայինների դեմ պայքարելու համար:
Այսօր նման հայտարարությամբ պետք է հանդես գա Պենտագոնի համագործակցության գծով գործակալությունը: