15 օգոստոսի 2000 - 22:12 AMT
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախօրեին ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացրած Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծերի մոնիտորինգի արդյունքներն, ինչպես նաեւ հրադադարի կանոնակարգի ամրապնդման հարցեր:
Այսօր դեսպան Անժեյ Կասպշիկին ընդունել է նաեւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: --0--