Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը ներկայացրել է հետևյալ շախմատիստներին. առաջին խաղատախտակում հանդես է գալու Կարեն Գրիգորյանը, որը խաղալու է Ջեյմս Հոլանդի հետ, Հովհաննես Գաբուզյանը խաղալու է Քրեյգ Ուիլտֆիլդի, Արման Միքայելյանը՝ հայ շախմատիստ Հենրիկ Ստեփանյանի հետ, իսկ Զոհրակ Ապրեսյանը՝ Պետեր Բաչելորի։
Օլիմպիադայի գործող չեմպիոնները հավաքել են 19,5 միավոր և զբաղեցնում են երկրորդ տեղը։ Անգլիան 15,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։ Օլիմպիադայի առաջատարը Ռուսաստանն է, որը Հայաստանից առաջ է ընդամենը 0,5 միավորով։