Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո ընդլայնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում, հաղորդում է New York Times-ը:
Ուժերի վերախմբավորումը կարող է իր մեջ ներառել Իրաքում անվտանգության խարխլման կամ Իրանի հետ ռազմական դիմակայության դեպքում արձագանքելու ընդունակ նոր զորքերի տեղակայումը Քուվեյթում: Քուվեյթում ռազմական ներկայության մասին բանակցությունների հետ մեկտեղ Միացյալ Նահանգները դիտարկում են միջազգային ջրերի միջոցով այդ տարածաշրջան ռազմածովային նավերի ավելի մեծ քանակ ուղարկելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, դիտարկելով թշնամական Իրանի կողմից սպառնալիքը, Օբամայի վարչակազմը ձգտում է ընդլայնել ռազմական կապերը Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամ պետությունների հետ: