31 հոկտեմբերի 2011 - 15:12 AMT
Կարեն Գրիգորյանը Հայաստանի հավաքականին երրորդ հաղթանակը բերեց շախմատի օլիմպիադայի 10-րդ տուրում

Շախմատի պատանեկան օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի կազմում երրորդ հաղթանակն է տարել Կարեն Գրիգորյանը։ Նա սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Բակա Էսենբեկին։ Հայաստանի հավաքականն առայժմ 3։0 հաշվով առաջ է Ղրղզստանից։

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել նաև Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը։

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ խաղատախտակում խաղում է Տագիր Տալայբեկի դեմ։

Ռուսաստանի հավաքականը 1,5:0,5 հաշվով առաջ է Չեխիայից։ Հայաստանի հավաքականը հավաքել է 28 միավոր, Ռուսաստանն առայժմ ունի 28 միավոր։