31 հոկտեմբերի 2011 - 18:23 AMT
Զվարթնոցից անհետանում են հին կարասները

«Խոսքի իրավունք» միավորման անդամները այսօր ահազանգ են ստացել, որ Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասներ: «Այցելուները մեզ պատմեցին, որ երբ նրանք ցանկացան պարզաբանել այս հարցը տեղում նրանց պատասխան չտրվեց: Մարդիկ պնդում են, որ այդ լռությունը համարժեք էր համաձայնության: Տաճարի այցելուները գտնում են, որ պետք է սահմանել խիստ վերահսկողություն մեր պատմության այս սքանչելի կոթողի հանդեպ»,- գրել են միավորումից՝ հավելելով, որ իրենց անդամները առաջիկայում նույնպես կայցելեն և կպարզեն իրողությունը:

Այցելուները նաև հայտնում են, որ տեղում լուսանկարներ անելն արժե 1000 դրամ, սակայն այդ վճարի դիմաց նրանք չեն ստանում ՀԴՄ կտրոն: