Նոյեմբերի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 378.96 դրամ` հոկտեմբերի 31-ի համեմատ նվազելով 0.63 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519.18 դրամ` նվազելով 11.79 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.27 կետով` կազմելով 12.33 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նոյեմբերի 1-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել: