Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստը: Նիստի օրակարգի միակ կետը կլինի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետի ընտրությունների ժամկետների որոշումը:
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: