2 նոյեմբերի 2011 - 10:15 AMT
Սերժ Սարգսյանը չի ընդունել ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու առաջարկը

Երկուշաբթի կայացած ՀՀԿ խորհրդի նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է ԲՀԿ-ի հետ գնալ միասնական ցուցակով: Սակայն նախագահը շեշտել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում, և առաջարկներ չեն ընդունվում, նշում է «Հրապարակը»: